Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2011, 1408 - Ա

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմին Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սեփականությունը հադիսացող ավտոմեքենաները (երկու «Նիսան Պատրոլ» մակնիշի` 4327,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «ՎԱԶ-21213» մակնիշի` 153,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «ՎԱԶ-21213» մակնիշի` 195,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով) ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:
2. «Նիսան Պատրոլ» մակնիշի՝ 4327,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով երկու ավտոմեքենաները` համաձայն N 1 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «ՎԱԶ-21213» մակնիշի՝ 153,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «ՎԱԶ-21213» մակնիշի՝ 195,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023