Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 1436 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 108-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից գումար հատկաց-նելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «10,000,000.3» թիվը փոխարինել «19,914,000.3» թվով.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում «666,000.0» թիվը փոխարինել «1,334,000.0» թվով,
բ. 2-րդ ենթակետում «1,305,000.0» թիվը փոխարինել «2,610,000.0» թվով,
գ. 3-րդ ենթակետում «1,330,000.0» թիվը փոխարինել «2,560,000.0» թվով,
դ. 4-րդ ենթակետում «1,135,000.0» թիվը փոխարինել «2,270,000.0» թվով,
ե. 5-րդ ենթակետում «1,314,000.3» թիվը փոխարինել «2,640,000.3» թվով,
զ. 6-րդ ենթակետում «1,318,000.0» թիվը փոխարինել «2,636,000.0» թվով
է. 7-րդ ենթակետում «1,320,000.0» թիվը փոխարինել «2,640,000.0» թվով,
ը. 8-րդ ենթակետում «720,000.0» թիվը փոխարինել «1,440,000.0» թվով,
թ. 9-րդ ենթակետում «260,000.0» թիվը փոխարինել «520,000.0» թվով,
ժ. 10-րդ ենթակետում «632,000.0» թիվը փոխարինել «1,264,000.0» թվով.
3) որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ ` համաձայն NN 11 և 12 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետով նախատեսված փոխհատուցման տրամադրման և միջոցների բաշխման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023