Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2011, 1432 - Ն

ՍԵՐՄԵՐԻ ԳՆՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով՝
1) Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացուն բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի` 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին.
2) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով` կազմակերպել աշնանացան ցորենի
400 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը.
3) գնված աշնանացան ցորենի 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուն տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերին՝ համաձայն հավելվածի` համապատասխան պայմանագրեր կնքելով Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ տրամադրված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն՝ պայմանագրային հիմունքներով հատկացնել մարզի շահառուներին՝ 0.4 – 3.0 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու համար` 2012 թվականի բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ մեկ կիլոգրամի դիմաց 80 դրամ վերադարձնելու պայմանով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023