Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2011, 1449 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և սերմերի ձեռքբերումն ու Հայաստանի Հանրապետություն ներկրումը թույլատրելու մասին» N 1062-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ 2011 թվականին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված աշնանացան ցորենի 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացուից մինչև 50 տոննան բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի 5 և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023