Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2011, 1471 - Ն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1115-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման վկայագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`
1) մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը.
2) հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի <<Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին>> N 1115-Ն որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետը «մշակութային արժեքի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով հավատարմագրված փորձագետի կողմից տրված» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
Հավելված
 

Արխիվ

2024

2023