Կառավարության որոշումներ

20 Հոկտեմբերի 2011, 1506 - Ա

ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ) ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Անասնաբուժության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով, ելնելով այն հանգամանքից, որ ներմուծվող կենսապատրաստուկները գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում և բացասական հետևանքներ չեն առաջացրել, ինչպես նաև հաշվի առնելով որոշ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու հրատապությունը, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների ցանկում նշված արտադրողներից անհրաժեշտ կենսապատրաստուկների` տվյալ պահին ձեռքբերման անհնարինությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել <<Ագրոհոլդինգ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Ռուսաստանի Դաշնությունում գրանցված <<Պոկրովի կենսապատրաստուկների գործարան>> բաց բաժնետիրական ընկերությունից, <<Կուրսկի կենսապատրաստուկների գործարան-<<Բիոկ>> ֆիրմա>> դաշնային պետական ունիտար կազմակերպությունից, <<Շելկովի կենսապատրաստուկների գործարան>> դաշնային պետական ունիտար կազմակերպությունից և <<Արմավիրի կենսապատրաստուկների ֆաբրիկա>> դաշնային պետական ունիտար կազմակերպությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների ցանկում չգրանցված կենսապատրաստուկներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը նախատեսված է մեկանգամյա կիրառման համար:
Հավելված

Արխիվ

2024

2023