Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2011, 1519 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից կամ այլ տնտեսական հանցագործություններից և խաղային խաբեություններից խուսափելու, շահումով խաղային սարքավորումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային վիճակախաղ կազմակերպելու նպատակով և հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին <<ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ>> կորպորացիայի հետ, որը հիմնադրվել և գործում է Կանադայի Քվեբեկի պրովինցիայի օրենսդրության համաձայն և որի հիմնական գործունեության իրականացման վայրն է Տրանս-Կանադա մայրուղի, Փոյնթ-Քլեր, ՔՍ, H9R 1C8, Կանադա, կնքել պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացվի շահումով խաղային ապարատների կենտրոնական հաշվետու համակարգի և ազգային վիճակախաղի ներդրումը:
2. <<ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ>> կորպորացիայի սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված <<ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համարը` 286.110.31340, գրանցման վկայականը` 03Ա181340, գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 17, տնօրեն` Բենջամեն Ահդուտ) հետ միասին հիմնադրել 200000.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալով և 2 հասարակ բաժնետոմսերով <<Պետական լոտո>> փակ բաժնետիրական ընկերություն, որի 50 տոկոս բաժնեմասը (մեկ հասարակ բաժնետոմս)` 100000.0 հազ. դրամ արժեքով, կպատկանի Հայաստանի Հանրապետությանը, իսկ մնացած 50 տոկոսը (մեկ հասարակ բաժնետոմս)` 100000.0 հազ. դրամ արժեքով, <<ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3. <<Պետական լոտո>> փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 50 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը և <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով պետական բաժնեմասի չափով ընկերության հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
4. <<Պետական լոտո>> փակ բաժնետիրական ընկերության 50 տոկոս բաժնեմասի ձեռքբերման դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 100000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Երկարաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ>> հոդվածով):
5. <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) <<ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ ապահովել <<Պետական լոտո>> փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական գրանցման հետ կապված վճարները կիրականացվեն <<ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին` հետագայում <<Պետական լոտո>> փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին փոխհատուցվելու պայմանով.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակով լիցենզավորումը.
3) սույն կետի <<ա>> և <<բ>> ենթակետերի կատարման արդյունքների մասին երկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն <<ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ>> կորպորացիայի կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրվելիք կենտրոնական հաշվետու համակարգի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների մաքսազերծման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից տրամադրելու վերաբերյալ:
7. Սահմանել, որ <<ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին մատուցվող ծառայությունները, այդ թվում` սարքավորումների տեղադրումը, գործարկումը և հետագա սպասարկումը, խորհրդատվությունը, տեխնիկական ծառայությունները, հայերենով օգտագործողի ձեռնարկների և մեթոդաբանության տրամադրումը, մատուցվում են անհատույց:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023