Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2011, 1516 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության գերակա ճյուղ լինելը, ինչպես նաև կարևոր համարելով ջերմոցային տնտեսության զարգացումը և այդ համատեքստում արտաքին շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի առաջմղման շղթայի ձևավորման նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մասնակցություն ձեռք բերել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալում դրա 49 տոկոսի չափով և այդ նպատակով անվանական արժեքով գնել ընդամենը 490 բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 4900000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալում Հայաստանի Հանրապետության պետական բաժնեմասի կառավարման իրավասությունները լիազորել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականին` նրա համաձայնությամբ:

 

Արխիվ

2024

2023