Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2011, 1515 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 8,669.6 հազ. դրամ, որից`
1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով`
ա. 5,598,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար,
բ. 1,154,5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար,
գ. 1,502,1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար.
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով`
ա. 280,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,
բ. 60,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,
գ. 75,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կապիտալ վերանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023