Կառավարության որոշումներ

20 Հոկտեմբերի 2011, 1523 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջարկությամբ:».
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023