Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2011, 1524 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 804 ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ <<ՏԵՐՅԱՆ ՍՏՈՒԴԻԱ>> ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ և 75-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի <<ա>> ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 16-ի <<Տերյան ստուդիա>> պետական բաժնետիրական ընկերությունը վերակազ-մավորելու մասին>> N 804 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Ձայնագրությունների <<Տերյան ստուդիա>> պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Տերյան 2, պետական գրանցման համարը՝ 286.120.03106):
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Ձայնագրությունների <<Տերյան ստուդիա>> պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերությունում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովին:
5. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից հաստատվելուց հետո ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
6. Սահմանել, որ`
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջար-կություններ ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:


 

Արխիվ

2024

2023