Կառավարության որոշումներ

3 Նոյեմբերի 2011, 1557 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (պետական գրանցման վկայական` N 2652415, տրված` 19.10.2011 թ.)` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցի N 26/1 հասցեում գտնվող` 358,3 քառ. մետր մակերեսով գրասենյակը և գրասենյակի սպասարկման համար անհրաժեշտ` 0,094 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք)` 20.0 մլն դրամ արժողությամբ, նվիրաբերել Նոր Խաչակապի գյուղական համայնքին` որպես համայնքային կենտրոն օգտագործելու նպատակով` նվիրաբերության պայմանագրում սահմանելով, որ սույն կետից բխող գույքի նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման, հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվելու են Նոր Խաչակապի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նոր Խաչակապի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023