Կառավարության որոշումներ

3 Նոյեմբերի 2011, 1564 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 618-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 354-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի 39.1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխար-գելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման N 1 հավելվածի 110-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հաշվառված և (կամ) հաշվառումից հանված` հոգեներգործուն նյութերից կախվածություն և հակում ունեցող անձանց մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից յուրաքանչյուր ամիս տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Նշված տեղեկությունները փոխանցելիս` ապահովվում է դրանց գաղտնիությունը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1400-Ն, 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1854-Ն և 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 618-Ն որոշման 6-րդ կետում «2012 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2011 թվականի նոյեմբերի 11-ից» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023