Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1578 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը և այդ փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու կարգը հաստատելու մասին» N 1367-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «ՆՄՈՒՇԸ» բառից հետո լրացնել «, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը տալու կարգը` համաձայն N 1.1 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր՝ N 1.1 հավելվածով` համաձայն հավելվածի.
4) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում «միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի`
ա. 2-րդ կետում «միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնի «այսուհետ` լիազոր մարմին» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «այսուհետ` ոստիկանություն» բառերով,
բ. 3-րդ կետում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «ոստիկանություն» բառով,
գ. 5-րդ կետում «մեկշաբաթյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023