Կառավարության որոշումներ

3 Նոյեմբերի 2011, 1588 - Ն

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 19-րդ հոդվածով, 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի պահանջներով, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման հավելվածի «Ջրագրական հուշարձաններ» բաժնի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1501-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, պետական սեփականություն հանդիսացող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության մեկ հեկտար հողամասը («Թռչկան» հանդամաս` հատկացված «Թռչկան» ջրվեժի տարածքում կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանի համար) փոխադրել հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` բնապահպանական գործառնական նշանակությամբ:
2. Ընդունել Մեծ Պառնիի գյուղական համայնքի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված մեկ հեկտար հողամասի նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ընդունել սույն որոշումից բխող անհրաժեշտ իրավական ակտեր, այդ թվում` նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող ջրօգտագործման թույլտվությունները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին և ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սույն որոշման 3-րդ կետի համաձայն իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում ընդունել սույն որոշումից բխող անհրաժեշտ իրավական ակտ:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմել և հաստատել «Թռչկան» բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված


Արխիվ

2024

2023