Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1593 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ հանրապետական գործադիր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր տարվա գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ միգրացիոն քաղաքականության մասով հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով տվյալ հանրապետական գործադիր մարմնի համար սահմանված համապատասխան տարվա միջոցառումները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից՝ սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:
4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ընթացքը դիտարկելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 354-Ն որոշմանը համապատասխան՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` 15-օրյա ժամկետում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին ներկայացնել թեկնածուների՝ միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով:
6. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը:
7. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ապահովման կազմակերպատեխնիկական սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
8. Սույն որոշմամբ հաստատված ծրագրի պատասխանատու կատարող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել իրենց կողմից իրականացված միջոցառումների կատարման մասին հաշվետվություն:
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023