Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1594 - Ն

ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաս-տանի Հանրապետության պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորին, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի տնօրենին, ըստ անհրաժեշտության և ըստ պահանջվող ձևաչափի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրն ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023