Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1598 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի
N 30 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից 6.12 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար.
2) գյուղատնտեսական նշանակության հողերից 1.0 հեկտար արոտը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա:
3. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից 0.47 հեկտարը, որից՝ 0.26 հեկտար վարելահող և 0.21 հեկտար արոտ, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատման համար.
2) գյուղատնտեսական նշանակության հողերից 0.73 հեկտարը, որից՝ 0.23 հեկտար վարելահող և 0.5 հեկտար արոտ, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար.
3) ջրային հողերից 0.6 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023