Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1605 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2011 թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին Երևան քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Մանկական Եվրատեսիլ-2011 Երևան» հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը 2011 թվա-կանին հատկացնել 172,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին՝ սույն որոշման
1-ին կետով հատկացված գումարը «Մանկական Եվրատեսիլ-2011 Երևան» հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
 

Արխիվ

2024

2023