Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1606 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 301495.36 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջանֆիդայի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար` 3132.64 հազ. դրամ, աշխատանքների իրականացման համար` 41768.49 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում Արաքս գետի ափի վթարված և վթարավտանգ հատվածների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի (երկու փաթեթ) կազմման համար` 6373.23 հազ. դրամ, աշխատանքների իրականացման համար` 98049.66 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի կարճապատնեշների (ֆիքսատորներ) տեղադրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար` 5726.31 հազ. դրամ, աշխատանքների իրականացման համար` 88097.11 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի տարածքում Աղստև գետի հունի ուղղման, մաքրման՝ արգելաթմբերի ստեղծմամբ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար` 3561.14 հազ. դրամ, աշխատանքների իրականացման համար` 54786.78 հազ. դրամ (282702.04 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, և 18793.32 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջանֆիդայի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում Արաքս գետի ափի վթարված և վթարավտանգ հատվածների վերականգնման, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի կարճապատնեշների (ֆիքսատորներ) տեղադրման, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի տարածքում Աղստև գետի հունի ուղղման, մաքրման՝ արգելաթմբերի ստեղծմամբ, աշխատանքների, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գնումներն իրականացվում են բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023