Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1625 - Ա

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարու-թյան աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Պեժո PARS» մակնիշի (թողարկման տարեթիվը` 2007 թ., թափքը` 19382398, շարժիչը` 12485190351, նույնականացման համարը` NAAN1MAD87E082398 և թափքը` 19382402, շարժիչը` 12485190352, նույնականացման համարը` NAAN1MAP67E082402) յուրաքանչյուրը` 5663.8 հազ. դրամ սկզբնական արժեքով (ընդամենը` 11327.6 հազ. դրամ) ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի 75-րդ տողի 4-րդ` «Քանակը» սյունակում «7» թիվը փո-խարինել «5» թվով, իսկ 6-րդ` «Ընդամենը» սյունակում «39646.6» թիվը` «28319.0» թվով.
2) որոշման հավելվածի «Ընդամենը» տողում «360929.8» թիվը փոխարինել «349602.2» թվով:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապե-տության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 20-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

 

Արխիվ

2024

2023