Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1627 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ N 1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Ստեփանավանի N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան 67 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինության շենքային համալիրից (նախկին մասնաշենք) 741.8 քառ. մետր տարածքը (կադաստրային արժեքը՝ 8188.575 հազ. դրամ), սպասարկման համար անհրաժեշտ 2693 քառ. մետր հողատարածքը (կադաստրային արժեքը՝ 504.627 հազ. դրամ) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Ստեփանավանի N 1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման, անհատույց օգտագործման իրավունքի մասին պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Ստեփանավանի N 1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023