Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1614 - Ա

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆ ՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-227-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Առողջության զարգացման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա տալու մասին» N 1494-Ա որոշման համաձայն «Առողջության զարգացման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2010 թվականի հունվարի 25-ին տրված վտանգավոր թափոնների վնասազերծման N 5 լիցենզիան վերաձևակերպել վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիայի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ստորագրել և «Առողջության զարգացման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով վավերացված լիցենզիան:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել վերահսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ:
 

Արխիվ

2024

2023