Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1641 - Ն

<<ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ`
1) <<Պետական գնումների գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության և <<Գլենդել Հիլզ>> փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված <<Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման>> N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին>> համաձայնագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) <<Պետական գնումների գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության և <<Գլենդել Հիլզ>> փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված <<Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման>> N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին>> համաձայնագրին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրերի սահմանված կարգով կնքման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023