Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1643 - Ն

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի, ՄՐԳԱՇԵՆԻ, ԶԱՌԻ ՀԱ-ՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՏՈՒՐԻ, ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՉԱՓՆԻԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Գեղարքունիքի մարզի Արեգունու համայնքի ղեկավարի` 2011 թվականի դեկտեմբերի 25-ի, Կոտայքի մարզի Ֆանտանի համայնքի ղեկավարի` 2011 թվականի դեկտեմբերի 4-ի, Մրգաշենի, Զառի համայնքների ղեկավարների` 2011 թվականի դեկտեմբերի 25-ի, Շիրակի մարզի Անուշավանի համայնքի ավագանու անդամների` 2011 թվականի դեկտեմբերի 11-ի, Սյունիքի մարզի Վաղատուրի, Աշոտավանի, Չափնիի համայնքների ղեկավարների, Նժդեհի, Ալվանքի համայնքների ավագանիների անդամների` 2011 թվականի դեկտեմբերի 18-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4.359.570 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 23.150 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023