Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2011, 1649 - Ա

<<ՎԱՆԴ-ՍԱ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ <<Էքսել>>
ա. էքսել ՄՍ/Exel MS/ (0-1000) մվրկ (1-100) մ 500000 հատ
բ. էքսել ՀՏԴ/Exel HTD/ (0-200) մվրկ (1-18) մ 400000 հատ
գ. էքսել ԼՊ /Exel LP/ (0-9000) մվրկ (1-6) մ 1500000 հատ
2) պայթուցիկ նյութ <<Գեոնիտ>>
ա. գեոնիտ 750 (ֆորտել պլուս 75) /Geonit 750 (Fortel Plus 75)/
տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա
3) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ <<Իմպուլս>>
ա. ՈւՆՍ-ՊԱ (0-1000) մվրկ (1-100) մ 400000 հատ
բ. ՈւՆՍ-Ս (0-1000) մվրկ (1-40)մ 400000 հատ
գ.ՈւՆՍ-Շ (0-10000) մվրկ (1-100) մ 400000 հատ
4) պայթուցիկ նյութ <<Ամոնիտ>>
ա.ամոնիտ 6ԺՎ Դ-32 փամփուշտ 400 տոննա
բ. ամոնիտ 6ԺՎ փոշիացված 400 տոննա
5) էլեկտրադետոնատոր (0-3000մվրկ) /Electric detonator (0-3000ms) 500000 հատ
6) պայթուցիկ նյութ <<ԱՆՖՈ>>
ա. ԱՆՖՈ/ANFO 2000 տոննա
7) դետոնացիոն քուղ (5-80) գ/մ /Detonating cord (5-80) g/m 600000 մետր
8) թվային էլեկտրոնային դետոնատորներ` լրակազմով
ա. այ-կոն դետոնատոր /i-kon Detonator 100000 հատ
բ. յունի տրոնիկ 500 դետոնատոր /Uni Tronic 500 Detonator 100000 հատ
գ. յունի տրոնիկ դետոնատոր /Uni Tronic Detonator 100000 հատ
դ. այ-կոն լոգգեր/ i-kon Logger 10 հատ
ե. այ-կոն բլաստեր/ i-kon Blaster 10 հատ
զ. յունի տրոնիկ սկաններ/Uni Tronic Scanner 10 հատ
է. յունի տրոնիկ նետվորկ տեստեր/ Uni Tronic Network Tester 10 հատ
ը. յունի տրոնիկ բլաստեր/ Uni Tronic Blaster 10 հատ

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտ-պանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախա-րարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառա-յությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետություն էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Արխիվ

2024

2023