Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1638 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ ԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 8102.4 հազ. դրամ, որից՝ 2941.4 հազ. դրամ՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական մասնաշենքի ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), 1321.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության համար սարքավո-րումներ ձեռք բերելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով) և 3840.0 հազ. դրամ՝ «Լեզվաշխարհ» պարբերականի հրատարակչական ծախսերը փոխհատուցելու նպատակով «Պոլիգրաֆբիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 23955.6 հազ. դրամ, որից՝ 15500.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության՝ Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում տեղակայված աշխատատարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, այդ թվում` 15050.6 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 450.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, և 8455.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությանը հատկացված աշխատատարածքի վերանորոգման և ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով, այդ թվում` 8205.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, և 250.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված 2941.4 հազ. դրամը «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023