Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2011, 1645 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 517-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել մեկ մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսա-գիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):»:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 517-Ն որոշման 5-րդ կետով նախատեսված գումարը Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023