Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2011, 1666 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման հավելվածի 7-րդ կետից հանել «կնքված կամ դրոշմակնքված ու» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետից հանել <<և հսկիչ կնիքով կնքելուց>> բառերը.
2) որոշման N 1 հավելվածի N 1 ձևից և որոշման N 2 հավելվածի N 2 ձևից հանել «Կ. Տ.» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023