Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1691 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 572-Ն որոշման N 2 հավելվածի «Քրեակատարողական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներ»-ի «Սեռավարակներ» բաժնի 106-րդ և 107-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023