Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1693 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՀԱՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՏՈՒՇ ԴՄԻՏՐԻԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարահարթի գյուղական համայնքի բնակիչ Արտուշ Դմիտրիի Սարգսյանի ընտանիքի բնակարանային ապահովման խնդիրը լուծել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարահարթի գյուղական համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում` հինգսենյականոց բնակելի տուն հատկացնելով:

 

Արխիվ

2024

2023