Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1684 - Ն

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թուրքիայի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2011 թվականին հատկացնել 114.005,2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
1) <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> հոդվածով` 34.977,52 հազ. դրամ.
2) <<Գրասենյակային նյութեր և հագուստ>> հոդվածով` 72.747,64 հազ. դրամ.
3) <<Վարչական սարքավորումներ>> հոդվածով` 3.200,0 հազ. դրամ.
4) <<Տրանսպորտային միջոցների վարձակալություն>> հոդվածով` 3080,0 հազ. դրամ:
2. Մարդասիրական օգնությունը Թուրքիայի Հանրապետություն տեղափոխելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2011 թվականին հատկացնել 8.837,28 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ ծախսեր>> հոդվածով):
3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023