Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2011, 1683 - Ա

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի (այսուհետ` վարձակալության պայմանագիր) 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրա-պետության կողմից վավերացված՝ 2004 թվականի փետրվարի 9-ի «Երևանի ջրամատա-կարարման և ջրահեռացման ծառայությունների ծրագրի նախապատրաստման կանխա-վճարի վերաբերյալ» N Q3960 AM և 2005 թվականի ապրիլի 15-ի «Երևանի ջրամատակա-րարման և ջրահեռացման ծրագիր» N 4038 AM վարկային համաձայնագրերի (այսուհետ` վարկային համաձայնագրեր) շրջանակներում իրականացված որոշ աշխատանքների ու մատուցված ծառայությունների փաստացի ավարտման կապակցությամբ և ձեռք բերված ակտիվների տնօրինման ու հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարկային համաձայնագրերի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմ-նարկում հաշվառված վարկային և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցով 2004 թվականի փետրվարի 9-ից հետո մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռք բերված, ինչպես նաև շինարարական աշխատանքների ու մատուցված ծառայությունների արդյունքում ձևավորված ակտիվները` 4331269941 Հայաստանի Հանրապետության դրամի (12212872 ԱՄՆ-ի դոլար) չափով արժողությամբ գույքը սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N N 1, 1.1, 1.2, 1.3 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին` համատեղ (յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում)՝
1) կազմակերպել և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ակտիվների) հանձնման-ընդունման (նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնման-ընդունման գործընթացը պետք է իրականացվի եռակողմ ակտերի հիման վրա), իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը շահագործվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից.
2) համաձայն սույն կետի 1-ին ենթակետի` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնելուց և անհրաժեշտության դեպքում համապատասխան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ` սույն որոշման 1-ին կետում և սույն ենթակետի «դ» պարբերությունում նշված գույքը վարձակալության հանձնելու համար` հաշվի առնելով հետևյալը՝
ա. վարձակալության պայմանագրի համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի հիմնադրամի ներդրումների ծրագրի ֆինանսավորման հաշվին մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացված շինարարական աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների համաձայն վարձակալության հանձնված գույքի կազմում ներառված, սույն որոշման N 3 հավելվածում ներկայացված` օգտագործված ապրանքանյութական արժեքները` 320,985,494.03 Հայաստանի Հանրապետության դրամի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման 3-րդ կետի համաձայն համարվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից հետ վերադարձված (հանձնված)` այդ գումարի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` նախկինում ստացված հիմնական միջոցներին և պաշարներին համարժեք գույք հետ վերադարձնելու պարտավորությունը,
բ. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացված շինարարական աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների համաձայն վարձակալության հանձնված գույքի կազմում ներառված, սույն որոշման N 4 հավելվածում ներկայացված` օգտագործված ապրանքանյութական արժեքները` 263,489,061.45 Հայաստանի Հանրապետության դրամի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման 3-րդ կետի համաձայն համարվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից հետ վերադարձված (հանձնված)` այդ գումարի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` նախկինում ստացված հիմնական միջոցներին և պաշարներին համարժեք գույք հետ վերադարձնելու պարտավորությունը,
գ. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական ուժերով և միջոցներով մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացված շինարարական աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների համաձայն վարձակալության հանձնված գույքի կազմում ներառված, սույն որոշման N 5 հավելվածում ներկայացված` օգտագործված ապրանքանյութական արժեքները` 98,155,484.18 Հայաստանի Հանրապետության դրամի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման 3-րդ կետի համաձայն համարվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից հետ վերադարձված (հանձնված)` այդ գումարի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` նախկինում ստացված հիմնական միջոցներին և պաշարներին համարժեք գույք հետ վերադարձնելու պարտավորությունը,
դ. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալության պայմանագրի շրջանակներում մինչև 2011 թվականի հոկտեմբերի 31-ը կառուցված և շահագործվող 1,586.298.627 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշիռ ընդունելու և վարձակալության հետ հանձնելու պայմանագրային պարտավորությունը:
3. Սահմանել`
1) վարկային համաձայնագրերի շրջանակներում «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվների` գույքային օբյեկտների նոր արժեքները` համաձայն N 2 հավելվածի՝ hաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվել են «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցներով ձեռք բերված ապրանքանյութական արժեքներ և նախագծեր.
2) որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ», «գ» պարբերություններում նշված ապրանքանյութական արժեքների հետվերադարձման (հանձնման), պարտավորությունների նվազեցման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև հանձնման-ընդունման համաձայնագրի կազմման օրը.
3) որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կկատարվեն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023