Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1716 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1030-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1153-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալական խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2011 թվականին հատկացնել 37283.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023