Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1729 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 466 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւմ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականների ձևերը հաստատելու մասին» N 466 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Արխիվ

2024

2023