Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1725 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ցանկի 62-րդ կետում «Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երևանի «Էրեբունի» պետա-կան բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023