Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1732 - Ա

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ ու 43-րդ հոդվածների և 68-րդ հոդվածի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Զարգացման հայ-կական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արժեքը` թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով 44029586 դրամի չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2387679 դրամ, որը բաժանված է 67 հասարակ անվանական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 35637 դրամ անվանական արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սահմանված կարգով ապահովել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման գրանցումը:

 

 

Արխիվ

2024

2023