Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1728 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Ուսուցման ազգային հիմնադրամ հիմնադրելու, հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1550-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) «9» թիվը փոխարինել «11» թվով.
2) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) երկուսին` «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության նախագահի առաջադրմամբ` արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023