Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1741 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերին ստորագրված «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» թիվ 2979-ԱՄ, 2004 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, 2007 թվականի մարտի 9-ին ստորա-գրված «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ, 2006 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178-ԱՄ վարկային համաձայնագրերի, ինչպես նաև 2007 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» թիվ MDTF 058076 դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում իրականացված ծրագրերի համաձայն կառուցված, վերակառուցված և նորոգված շենքերի ու տարածքների հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին» N 1023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը.
2) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետում «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» բառերը փոխարինել «Թաիրովի բժշկական ամբուլատորիա» բառերով, իսկ 7-րդ կետում «50.099.057.76» թիվը` «57,135,022.40» թվով.
3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.
«11. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մարգարայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը՝ Մարգարայի գյուղական համայնքին` 46.786.411.20 դրամ արժեքով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023