Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1739 - Ա

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Եվրոբիլդունգ» եվրոպական կրթական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից (այսուհետ` ընկերություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության անունից 2011 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ 74250,0 հազ. դրամ գնահատված արժեքով ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից զբաղեցված` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Ղուկասյան 30 հասցեում գտնվող` 930,19 քառ. մետր մակերեսով շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0,1089 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) (սեփականության իրավունքի վկայական` N 2408704, տրված` 18.08.2011 թ.):
2. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այնտեղ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունը տեղակայելու նպատակով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 74250.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետում նշված գումարի փոխանցումից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրից բխող գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին.
2) գույքի` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ամրացումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված հուշարձանի պահպանման պարտավորագրի տրամադրումը:


 

Արխիվ

2024

2023