Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1740 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի
N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող վարչակառավարչական շենքից ընդհանուր 803.5 քառ. մետր մակերեսով տարածքները (այդ թվում` 1-ին հարկից` 485.7 քառ. մետր, նկուղային հարկից` 317.8 քառ. մետր) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԵՎՐՈԲԻԼԴՈՒՆԳ» եվրոպական կրթական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 4/5):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2011 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 329095,4 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 60000 հազ. դրամ.
3) որ գնորդին է օտարվում նաև շենքին հատկացված հողամասից գույքին համապատասխան բաժնեմասը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ իր կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ընդհանուր բաժնային սեփականության հողամասի` իր բաժնեմասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 958464 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
2) 5 տարվա ընթացքում կատարել 200 մլն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
 

Արխիվ

2024

2023