Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1742 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB-AF2-2011/6 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/6 միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթողներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/6 չափաբաժին 1 Արծվաքար թաղամաս-Գավառ-Կարմիրգյուղ կմ0+000-կմ9+200 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող <<Զանգեզուրտրանսշին>> բաց բաժնետիրական ընկերությանը և <<Գավառի ՃՇՇ>> բաց բաժնետիրական ընկերությանը՝ 844,379,436 դրամ պայմանագրային արժեքով, և CW-ICB-AF2-2011/6 չափաբաժին 2 Բերդ-Նավուր-Իծաքար կմ32+505-կմ43+570 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող <<Ա.Ա.Բ Պրոյեկտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և <<Մերձմոսկովյան>> բաց բաժնետիրական ընկերությանը՝ 988,800,000 դրամ պայմանագրային արժեքով:
 

Արխիվ

2024

2023