Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1744 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԱՌԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ <<ՀՅՈՒՍԻՍ - ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ>> ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168–Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված` առանց հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով <<Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքներ>> գնման արդյունքները` 667,000,000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) պայմանագրային արժեքով` ընտրված մասնակից ճանաչելով <<Հիդրոէներգաշին>>փակ բաժնետիրական ընկերությունը:
 

Արխիվ

2024

2023