Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1746 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության <<Բագրատաշեն>>, <<Բավրա>> և <<Գոգավան>> պետական սահմանի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 305355.9 հազ. դրամ, որից`
1) անշարժ գույքի (տարածքի) օտարման դիմաց սեփականատերերին վճարվող փոխհա-տուցման համար` 303524,9 հազ դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 264920,9 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպե-տարանին` 6210,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 32394,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> հոդվածով).
2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 41,0 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 22,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 5,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 14,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Պարտադիր վճարներ>> հոդվածով).
3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 467,0 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 187,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 48,5 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 231,5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> հոդվածով).
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 1323,0 հազ. դրամ, որից`
ա. 706,0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 288,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 92,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 326,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. 617,0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների համար, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 147,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 284,5 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 185,5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
 

Արխիվ

2024

2023