Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1745 - Ն

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄ ՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐ- ՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱ ՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 30-րդ, 36-րդ կետերին, ինչպես նաև 29-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին».
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023