Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1777 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի երկրորդ մասով ու 104-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության <<Բագրատաշեն>>, <<Բավրա>> և <<Գոգավան>> պետական սահմանի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման ծրագիրն իրագործելու նպատակով սույն որոշման 2-րդ կետում նշված` բացառությամբ 2-րդ ենթակետի <<գ>> պարբերության, համայնքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 22,60649 հեկտար հողամասի սեփականության օտարման նպատակը <<Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` համաձայն N 1 հավելվածի` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագիրը Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,
բ. ծրագրի իրականացումն էապես կամրապնդի Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունը,
գ. ծրագրի իրականացումը կապահովի <<Բագրատաշեն>>, <<Բավրա>> և <<Գոգավան>> պետական սահմանի անցման կետերով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ շարժը,
դ. ծրագրի իրականացումը մեծապես կխթանի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. պետական սահմանի անցման կետերի շահագործման համար անհրաժեշտ կենսական կառույցներն այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է դրանց նպատակային նշանակությամբ բնականոն շահագործումը,
բ. օտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են պետական սահմանի անցման կետերի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով 23,0452 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա, որից`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,58327 հեկտար` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում`
ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 5,5004 հեկտար, բնակավայրի տնամերձ հողերից` 0,58645 հեկտար.
բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 1,16943 հեկտար, բնակավայրի այլ հողերից` 0,32699 հեկտար.
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,51697 հեկտար ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում`
ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 4,31597 հեկտար,
բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 2,73345 հեկտար, այլ հողերից` 0,0288 հեկտար,
գ. պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (միջպետական ճանապարհ) հողերից` 0,43875 հեկտար.
3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,945 հեկտար ` համաձայն N 4 հավելվածի, այդ թվում`
ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 6,219 հեկտար, բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0,1801 հեկտար,
բ. իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0,024 հեկտար,
գ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 0,0664 հեկտար, այլ հողերից` 0,1324 հեկտար, բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 1,3231 հեկտար:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետներն են.
4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների, դրանցում առկա սեփականության օբյեկտների, շենքերի և շինությունների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզպետներին`
1) uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը.
2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերի՝ անհատույց մշտական օգտագործման իրավունքով հանձնումը (ամրացումը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված հողամասերի և օբյեկտների ձեռքբերման պայմանագրերի նոտարական վավերացման աշխատանքները, ինչպես նաև այդ հողամասերի և օբյեկտների իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
 

Հավելված1

Հավելված2

Արխիվ

2024

2023