Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2011, 1786 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1013- Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 66-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետություն ներկրված արևածաղկի ձեթի իրացման մասին» N 1013-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. 2010 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացված 1086960 շիշ արևածաղկի ձեթից, որպես սոցիալական աջակցություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների միջոցով, տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերում (Երևան քաղաքում) 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին` յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ, իսկ մնացորդը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով իրացնել աճուրդային կարգով.
2) 3-րդ կետում «160 տոննա» բառերը փոխարինել «175246 շիշ» բառերով.
3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված արևածաղկի ձեթի մնացորդի աճուրդային կարգով իրացումը, շշերի խմբաքանակի համար սահմանելով համապատասխան լոտեր.
2) սույն որոշման 1-ին կետում նշված արևածաղկի ձեթի մնացորդի աճուրդային վաճառքի իրացումից առաջացած միջոցները մուտքագրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե::>>.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ կետերով.
«5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) տրամադրել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընտանիքների ցուցակը:
6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:>>:
2. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով <<Ապավեն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով արևածաղկի ձեթի փոխադրման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 3,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`
1) արևածաղկի ձեթի փոխադրման համար պարտավորություն ստանձնել և դրա դիմաց վճարումներ կատարել մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը.
2) արևածաղկի ձեթի փոխադրման ծառայությունը ձեռք բերել բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` աջակցել արևածաղկի ձեթի բեռնման և բեռնաթափման աշխատանքներին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023