Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2011, 1794 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կետում քարաթափման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2011 թվականին հատկացնել 13315.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
1) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 11968.3 հազ. դրամ.
2) «Տրանսպորտային միջոցների վարձակալություն» հոդվածով՝ 1347.5 հազ. դրամ:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարների սահմաններում կատարվելիք գնումների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023