Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1813 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2012 թվականի հունիսին Ջերմուկում ՖԻԴԵ-ի շախմատի «Գրան պրի» կանանց մրցաշար անցկացնելու նպատակով Հայաստանի շախմատային ֆեդերացիային որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարարությանը 2011 թվականին հատկացնել 75000 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել Հայաստանի շախմատային ֆեդերացիային` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
 

Արխիվ

2024

2023