Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1829 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 361-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, պետական սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 1.9 հեկտար արոտավայրը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ավշարի գյուղական համայնքին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմունալ օբյեկտների օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման և սպասարկման համար:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023